«Մբապեն ապագայի աստղն է: Նա կհասնի Մեսսիի ու Ռոնալդուի մակարդակին»․Գրիզման
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը, Շեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղում (1:4), բարձր է գնահատել իր ֆրանսիացի խաղընկեր Կիլիան Մբապեի խաղը:
22-ամյա ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ դարձավ կատալոնական ակումբի նկատմամբ խաղում:
«Կիլիան Մբապեն հիանալի հանդիպում անցկացրեց:
ՊՍԺ-ն ապագա մեծ աստղ ունի: Նա կլինի Լեո Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակին»,- ասել է Գրիզմանը:
Սիրարփի Աղաբաբյան