Արցախում 48 թեստավորումների արդյունքում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել
Արցախում փետրվարի 16-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։
«Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2837 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, առայսօր ընդհանուր առմամբ, կատարվել է 20 հազար 285 թեստավորում՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2379 դեպք»,-հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելման համար Արցախի առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները: