Ինչո՞ւ այդքան հանդուրժող եղան գրեթե երեք տարի անընդմեջ գահավիժող իրականությանը. Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բռնազավթված իշխանությունը տապալեց հայկական պետականությունների զարգացումը, վերացրեց երկու պետականություններից մեկը, իսկ մյուսը թողեց ջախջախված ու անօգնական, բոլոր ոլորտներում «ապահովեց» հետընթաց (մարդու հիմնարար իրավունքներից մինչև կենսական պահանջմունքներ)։
Առավել խորքային հետևությունների համար անխուսափելի է մի քանի հարցերի պատասխաններ տալ, որքան էլ դրանք հաճելի չհնչեն։
Հանրության գիտակից հատվածն ինչու՞ իր պասիվ լռությամբ թույլ տվեց հակահայկական տարրերին այդչափ գլուխ բարձրացնել։
Ինչու՞ այդքան հանդուրժող եղան գրեթե երեք տարի անընդմեջ գահավիժող իրականությանը։
Ինչու՞ այդչափ բթացավ ճշմարտությունը ստից տարբերակելու այդչափ կարևոր ինքնապաշտպանական բնազդը։
Իսկ, թե այս ամենի որքանն է միտումնավոր, իսկ որքանը հանցանքի վերածված անգրագիտություն կպարզի ապագան»։