«Թշնամու գործակալների կողմից հրատապ է եղել հատկապես Շուշիի հանձնումը, քանի որ…». Վահե Գրիգորյան

Սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շուտով ամբողջությամբ պարզվելու է, որ

1️⃣ադրբեջանական կողմը պատերազմի ընթացքում ունեցել է առնվազն 5-7000 զոհ, ինչը նշանակում է, որ ադրբեջանը եղել է չափազանց հյուծված պատերազմի դադարեցման պահին,

2️⃣ Հայկական կողմը վատագույն դեպքում կունենար 1-1.5 շրջանի կորուստ, եթե նահանջի հրաման չլիներ. սա փաստում են նաև աշխարհի լավագույն ռազմագետների մասնագիտական վերլուծությունները,

3️⃣Տարածքային հսկայական կորուստները ոչ թե թշնամու զորեղության, այլ դավաճանական նահանջի արդյունք են. պարզ ասած թշնամին գրեթե անարգել ուղղակի մուտք է գործել Ջրականից մինչև Լաչինի միջանցք ընկած հատվածը:

4️⃣Նահանջի արդյունքում թշնամուն միտումնավոր է թողնվել Հայկական զինուժի ռազմական տեխնիկան` Հայկական ուժերի հակահարված թույլ չտալու նպատակով,

5️⃣Հայկական կողմի զոհերի նման մեծաքանակությունը պայմանավորված է տարածքների միտումնավոր հանձնման համար կազմակերպված մահվան նահանջով,

6️⃣Թշնամու գործակալների կողմից հրատապ է եղել հատկապես Շուշիի հանձնումը, քանի որ Արցախում պատերազմի վարման դասական դարձած կանոնի համաձայն հաղթում է այն կողմը, որը տիրում է Շուշիին:

Ու այս ամենը Ինձ հանգիստ չի տալիս, քանի դեռ Շուշին ադրբեջանական համարողները, թշնամուն այնտեղ թեյելու հրավիրողները, ադրբեջանի ժողովրդի համար ընդունելիները ու այդ հանցավոր խմբի մյուս անդամները չեն ազատազրկվել:

#Դատվելու_եք»:

Տեսանյութեր

Լրահոս