Բաժիններ՝

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից՝ տեղեկացնելով, որ փետրվարի 15-ին երեկոյան տեղի ունեցած դեպքի առթիվ իրենք ստացել են հաղորդագրություն քաղաքացուց, ինչն էլ նյութեր նախապատրաստելու հիմք է հանդիսացել:

Ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնությունը փետրվարի 15-ին հանրահավաք էր հրավիրվել Գյումրիի Վարդանանց հրապարակում: Հանրահավաքի ժամանակ մի քաղաքացի ձու էր նետել հանրահավաքի կազմակերպիչներից մեկի ուղղությամբ, որն էլ դարձել էր ծեծկռտուքի պատճառ։ Հանրահավաքի մասնակիցները, հետևելով վերջինիս, ծեծել էին նրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս