Այս ամենը լուրջ նախազգուշացում է, որ նոր դավաճանություն է նախապատրաստվում, նոր փաստաթղթեր կամ բանավոր պայմանավորվածություններ են ի հայտ գալու նոր տարածքային զիջումների մասին»

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս մակարդակի դավաճանությունը պարզապես չի տեղավորվում մարդկային տրամաբանության մեջ, բայց բացահայտված հուշագիրը եւ հունվարի 11-ի մոսկովյան փաստաթուղթն ապացուցում են, որ իրականում սա դավաճանություն է, ընդ որում՝ շարունակվող դավաճանություն։

Նոյեմբերի 9-ի թուղթը եւ այս թղթերը գրված ապացույցներ են դավաճանության եւ այնպես չէ, որ մեկը ասի, թե զգուշացրել են պարտության մասին, մյուսը ասի՝ չգիտեինք, մեկը ասի՝ Աննան բունկերում հանձնում էր Հադրութը, մյուսն ասի`Աննան այնտեղ չէր, եւ այլն։

Իսկ այս գրված փաստաթղթերից վերջին երկուսն առանձնակի ցինիկ ապացույց են դավաճանության։ Եթե նոյեմբերի 9-ի փնթի թուղթը, որը միջազգային փաստաթուղթ էլ չէր կարելի կոչել, այլ միայն Հայաստանի պատրաստակամություն իր զորքերին հանելու եւ ադրբեջանցիների ու ռուսների զորքերի մուտք գործելու մասին, գրված էր պատերազմի ժամանակ, եւ կարելի է համարել՝ պատերազմը օր առաջ ավարտելու համար էր, ապա մյուս երկուսի բնույթը բացարձակ դավաճանակ է։

Ոչ ոք չէր կարող ստիպել Նիկոլին, որ զորքերը հաներ Զանգելանից եւ Կուբաթլիից․ դիրքերի վերաբերյալ կար նոյեմբերի 9-ի թուղթը եւ արդեն ռոսական զորքերը մտել էին ռեգիոն։ Ոչ ոք չէր կարող ստիպել, որ սկսի սահմանների դեմարկացիա կոնկրետ կոորդինատներով եւ Գորիս-Կապան ճանապարհը թշնամու հսկողության տակ մտցներ: Եթե նա առանց ստիպելու գնացել է այդ զիջումներին, ապա ուրիշ շահեր է հետապնդել․ այլ բացատրություն չկա։

Ոչ ոք չէր կարող ստիպել Նիկոլին, որ գերիների հարցը մտցներ բանակցությունների մեջ․ դա քաղաքական հարց չի կարող լինել, դա հումանիտար հարց է եւ կարգավորվում է միջազգային հումանիտար իրավունքով եւ հումանիտար կազմակերպությունների կողմից։ Առավել եւս ոչ ոք չէր կարող ստիպել, որ այս հարցը դարձնելով քննարկման լծակ, եւ այստեղ ոչնչի չհասնելով, նա զիջի Ադրբեջանի, Թուրքիայի եւ ողջ թյուրքական աշխարհի համար կենսական Մեղրիի միջանցքը, ըստ էության, ոչնչի դիմաց։ Եթե նա առանց ստիպելու գնացել է այս զիջմանը, ապա ուրիշ շահեր է հետապնդել․ այլ բացատրություն չկա։

Ու քանի որ տրամաբանությունը պարզ չէ, ապա ոչ մի երաշխիք չկա, որ դավաճանությունը չի ավարտվել։ Իսկ այժմ իշխանությունը ձեռնարկել է քաղաքացիներին ու մամուլին լռեցնելու նոր ինտենսիվ արշավ։ Այդ թվում են, պայմանական ասած, «Նիկոլ դավաճան» ասելը արգելող օրենքը, տելեգրամ-ալիքներին հղումները արգելող օրենքը, եւ վերջապես՝ Սյունիքի հարցով նոր «Արծրուն» է նշանակվել՝ այսուհետեւ այս մարզի ինֆորմացիան պետք է ճշտել ԱԱԾ-ի հետ։

Այս ամենը լուրջ նախազգուշացում է, որ նոր դավաճանություն է նախապատրաստվում, նոր փաստաթղթեր կամ բանավոր պայմանավորվածություններ են ի հայտ գալու նոր տարածքային զիջումների մասին»։

Տեսանյութեր

Լրահոս