Երեկ Հադրութում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, իսկ Մատաղիսի հատվածում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
Երեկ, փետրվարի 15-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել, փոխարենն ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ՝ նախնական տվյալներով զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Որոնողական աշխատանքներ այսօր չեն իրականացվելու:
Հրադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ