
Վարազդատ Հարոյանը` «Աստանա»-ի ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ագզային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի: Հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ղազախական «Աստանա» ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ և մարզվում էր վերջին օրերին: Պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Մինչ այս Հարոյանը հանդես էր գալիս ռուսական «Տամբով»-ում, որը ֆինանսական խնդիրների պատճառով լուծարվեց: Ղազախական «Աստանա»-ի կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու կազմում Հարոյանը մասնակցել է 55 խաղի` դառնալով 2 գոլի հեղինակ: