Բաժիններ՝

Մեգան Մարքլը սպասում է երկրորդ երեխային

Բրիտանացի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, երկրորդ երեխային են սպասում։ Այս մասին հայտնում է pa.media-ն՝ հղում անելով ընտանիքի ներկայացուցիչներին։ Սասեքսի դուքսն ու դքսուհին մեկ որդի ունեն՝ Արչին։

Երեխայի սեռը դեռ հայտնի չէ։ Նա կդառնա թագաժառանգության հերթում 8-րդը և Եղիսաբեթ II թագուհու 10-րդ ծոռը։

Արքայազնի և նրա հղի կնոջ լուսանկարի հեղինակն է զույգի ընկեր, լուսանկարիչ Միսան Հարիմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս