 
                        Պենտագոնն աջակցում է Գուանտանամոյի բանտը փակելու Բայդենի ծրագրերին
 
                                    Պենտագոնը համաձայն է, որ Գուանտանամոյի բանտը պետք է փակել, սակայն անհրաժեշտ է անել այնպես, որ դա չվնասի ազգային անվտանգությանը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Ջոն Կիրբին:
«Պաշտպանության նախարար Օսթինն աջակցում է նախագահ Բայդենի մտադրությանը՝ փակել Գուանտանամոն, և ծրագրում է այս հարցում լինել նրա գործընկերը: Սակայն սա բազմաշերտ խնդիր է՝ տարբեր գործոններով: Կարևոր է ապահովել մեր ազգային անվտանգությունը ձերբակալվածների հետագա ճակատագրի որոշման հարցում»,- նշել է Կիրբին:
Ավելի վաղ Սպիտակ տունը հաստատել էր Գուանտանամոյի բանտը փակելու ծրագրերը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին հաստատել է ամերիկյան ներկայիս վարչակազմի մտադրությունը՝ փակելու Գուանտանամոյի բանտը, սակայն հարցն այս պահին շարունակում է քննարկվել տարբեր գերատեսչությունների կողմից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        