Բաժիններ՝

Մոգադիշոյում խորհրդարանի շենքից ոչ հեռու պայթյուն է որոտացել

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում խորհրդարանի շենքից ոչ հեռու մեքենայի պայթյունի հետևանքով տուժել է վեց մարդ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում են տեղական իշխանություններն ու ԶԼՄ-ները:

«Անվտանգության ուժերը Սայդիկա խաչմերուկի մոտ կանխել են ահաբեկիչ-մահապարտի խոշոր հարձակումը, երբ ահաբեկիչն անտեսել է հրամաններն ու կանգ չի առել Դաբակա անցակետում: Պայթյունը տեղի է ունեցել, երբ զինվորները կրակել են մեքենայի ուղղությամբ: Վնասը մինիմալի է հասցվել: Վիրավորվել է վեց մարդ, զոհվել է ահաբեկիչ-մահապարտը»,- «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է վարչապետի՝ ԶԼՄ հարցերով խորհրդական Մուհամեդ Իբրահիմ Մոալիմուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս