Բաժիններ՝

Աֆղանստանում բախումները սրվում են

Աֆղանստանում արևելյան և հարավային նահանգներում պայթյունների հետևանքով զոհվել է անվտանգության առնվազն 4 աշխատակից՝ ներառյալ հրամանատարը, ծանր վիրավորել 7 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ոչ մի զինյալ խմբավորում չի ստանձնել երեք հարձակումների պատասխանատվությունը, որոնք տեղի են ունեցել Աֆղանստանում կառավարական զորքերի և «Թալիբան» ապստամբների միջև բախումների սրման արդյունքում:

Վերջին շաբաթների ընթացքում գրեթե ամենօրյա ռմբակոծությունների հետևանքով սպանվել են պետական պաշտոնյաներ, դատավորներ, լրագրողներ և ակտիվիստներ:

Արյունահեղությունը տեղի է ունենում այն ֆոնին, որ վերջին ամիսներին Կատարում ԱՄՆ միջնորդությամբ խաղաղ բանակցությունները «Թալիբան» շարժման և Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների միջև «տատանվում են»:

Նախագահ Ջո Բայդենի թիմը վերանայում է խաղաղության հաստատման գործարքը, որը Դոնալդ Թրամփի կառավարությունը կնքել է թալիբների հետ 2020-ի փետրվարին: Դա պահանջում է, որ ամերիկյան և դաշնակից բոլոր ուժերը լքեն երկիրը մինչև մայիսի 1-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս