Բաժիններ՝

Կիմ Չեն Ընը իր կաբինետին քննադատել է ԿԺԴՀ-ի տնտեսական անհաջողությունների համար

ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը հեռացրել է գլխավոր տնտեսագետին եւ քննադատել իր կաբինետի աշխատանքը՝ տնտեսությունը փրկելու նոր գաղափարների բացակայության համար: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական ԶԼՄ-ներին:

«Կաբինետը չի կարողացել ղեկավար դեր խաղալ հանգուցային տնտեսական ոլորտների պլանը կազմելու գործում եւ գրեթե մեխանիկորեն միավորել է նախարարությունների կողմից պատրաստված թվերը»,-գործակալությունը մեջբերում է Կիմ Չեն Ընի խոսքը:

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ կաբինետի պլանները չեն աշխատում, իսկ ինովացիոն գաղափարներ չկան: Գյուղատնտեսական արտադրության համար նպատակներն այս տարի, հյուսիսկորեացի առաջնորդիի կարծիքով, անիրատեսականորեն բարձր են, իսկ էլեկտրաէներգետիկականի համար՝ չափազանց ցածր: Associated Press-ը նշում է, որ Կիմ Չեն Ընը գտնվում է իր կառավարման ինը տարվա ընթացքում ամենադժվարին ճգնաժամի մեջ: Դիվանագիտական ջանքերը ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու համար ոչնչի չեն հանգեցրել, համավարակի պատճառով փակվել են սահմանները, իսկ տարերային աղետները ոչնչացրել են բերքի զգալի մասը: Բացի այդ, Չինաստանի հետ ԿԺԴՀ-ի առեւտուրը ոչ դյուրին ժամանակաշրջան է վերապրում:

Հունվար ամսին Կիմ Չեն Ընը կոչ էր արել էլ ավելի ուժեղացնել պետական հսկողությունը տնտեսության նկատմամբ եւ գերակայությունը տալ քիմիական ու մետալուրգիական ինդուստրիաների զարգացմանը: Բայց վերլուծաբաններն ասում են, որ Հյուսիսային Կորեայի տնտեսությունն աշխուժացնելու համար հարկավոր է երկրում մեծ ներդրումներ անել ֆաբրիկաների համար արդի սարքավորումների եւ տեխնոլոգիաների մեջ, ինչպես նաեւ ավելի շատ ուտելիք ներմուծել կամ բարելավել ֆերմաների արտադրողականությունը: ՄԱԿ-ի գնահատումներով, 2019 թվականին ԿԺԴՀ-ի բնակչության 40 տոկոսն ուտելիքի անբավարարություն է ունեցել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս