Բաժիններ՝

Առողջապահության նախարարության մատուցմամբ կառավարության ապօրինությունների շղթան ընդհատվեց. Արժանապատիվ բուժաշխատողների միություն

Արժանապատիվ բուժաշխատողների միությունը հայտարարություն է տարածել.

«Առողջապահության նախարարության մատուցմամբ կառավարության ապօրինությունների շղթան ընդհատվեց:

Այսօր Ազգային ժողովում քննարկվեցին կառավարության կողմից ներկայացված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագծերը։

ԱԺ պատգամավորների մեծամասնությունը չտրվեց առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող անձի մանիպուլյացիաներին, հանրությանը և Ազգային ժողովին մոլորության մեջ գցելու փորձերին։
Ձայների մեծամասնությամբ՝ դեմ-47, կողմ-46, ձեռնպահ-10, կառավարության կողմից ներկայացված նախագծերը չընդունվեցին։

Առողջապահության նախարարության մատուցմամբ կառավարության ապօրինի որոշմամբ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կետրոնի վերակազմավորման պոստ ֆակտում լեգիտիմացման փորձը տապալվեց։

Տապալվեցին նաև Օրենքում և Քրեական օրենսգրքում մի շարք այլ աղմկահարույց դրույթների ու ականների ներմուծման քողարկված փորձերը, որոնք բացահայտվեցին մի խումբ պատգամավորների կողմից։

Ստորև հղումով ներկայացված են նշված նախագծերի վերաբերյալ ԱԺ պատգամավորների քվեարկության արդյունքները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս