Իմ երեխեն 9 հոգու հետ զոհվել է, իսկ սպան հիմա նստած՝ սուրճ է խմում. անհետ կորած զինծառայողի ծնող

2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի ավարտից անցել է ավելի քան 3 ամիս, ու ամեն անգամ կառավարության դիմաց հավաքվող անհետ կորած զինվորների հարազատները նոր մանրամասներ են ներկայացնում պատերազմի ընթացքում ու ավարտից հետո տեղի ունեցածի մասին:

«Իմ տղուն տարել են Ջաբրաիլ, Ջաբրաիլից իջեցրել են Իշխանաձոր, մինչև հիմի չկա: Կես երեխեքին հանել են՝ 5 հոգու, 3-ը չկան: Կառավարությունը, էս 3 ամիս ա՝ չի թողնում մտնենք էդ հատվածը, որ մեր մնացած երեխեքին գտնենք: Բայց վիդեոն, նկարը կան, որ երեխեքը լրիվ սպանված են, բայց դիակների կեսը չկան: Ո՞ւր են գնացել էդ դիակները, ի՞նչ են արել, ո՞ւմն են տվել դրանք: Տարել են-թափե՞լ են, հորե՞լ են, ի՞նչ են արել:

Իսկ աֆիցերը հիմա եկել, նստել ա չաստը՝ իրա համար կոֆե ա խմում: Երեխեքը, իմ երեխեն էդ 9 տղու հետ զոհվել են նույն տարածքում, իսկ աֆիցերը հիմի չաստի մեջ կոֆե ա խմում: Դա ո՞նց ա կառավարությունը հանդուրժում: Էդ աֆիցերին ո՞նց ա հանդուրժում, ի՞նչ անեն էդ աֆիցերին: Բերեն, տան, մենք սաղ-սաղ խորենք դրանց»,- լրագրողների հետ զրույցում այսօր պատմեց անհետ կորած զինվորներից մեկի հայրը:

 Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս