Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել Նժդեհի արձանը

Վերջին երկու օրերին սոցիալական ցանցերում և հասարակության շրջանում սկսել են քննարկել Մարտունի քաղաքում տեղադրված՝ Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցը․ հայտնում է «Ապառաժ»-ը:

Արձանը տեղադրված է Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողություն դեռևս չի եղել: Լուրեր են պտտվում, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել այն, ռուսներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջը:

«Ապառաժ»-ը կապ է հաստատել Մարտունու քաղաքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմիններում պատասխանատու անձանց հետ: Պատասխանատու անձինք խուսափողական պատասխաններ են տվել հարցերին: Սակայն հարցումների արդյունքում պարզվել է, որ ռուս խաղաղապահ բարձրաստիճան զինվորականը քաղաքապետից պահանջել է ապամոտնաժել Գարեգին Նժդեհի արձանը: Քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հրաժարվել է՝ ասելով․ «Կարող է վաղն էլ Մոնթեի արձանը պահանջեն ապամոնտաժել»:

«Ապառաժ»-ի տեղեկություններով՝ այս հարցի շուրջ դեռևս քննարկումներ են ընթանում, և առայժմ որևէ պատասխանատու մարմին պաշտոնական մեկնաբանություն չի տվել:

Տեսանյութեր

Լրահոս