Կոուտինյոն կարող է այլևս չխաղալ «Բարսայում»՝ «Լիվերպուլի» պատճառով
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է այս մրցաշրջանում այլևս ակումբում չխաղալ, ասել է լրագրող Խավի Միգելը:
«Ակումբի նպատակներից մեկը գումար խնայելն է, և Կոուտինյոյի դեպքում «Լիվերպուլին» տրվող բոնուսներ կան անցկացրած խաղերի համար: «Բարսելոնան» այլևս չի ցանկանում վճարել նրա համար:
«Բարսելոնան» ստիպված կլինի վճարել 5 միլիոն եվրո, եթե բրազիլացին ևս 7 հանդիպում անցկացնի: Դա տեղի չի ունենա»,- ասել է Esport3-ի Onze շոուի լրագրողը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անցած մրցաշրջանի ավարտին «Բարսելոնան» Կոուտինյոյի համար պարտք էր «Լիվերպուլին» ևս 29.254 միլիոն եվրո:
Ընդհանուր առմամբ, գործարքը կապտանռնագույնների համար արժեցավ 120 + 40 միլիոն եվրո: Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Բարսայի» հետ մինչ 2023 թվականի հունիսը:
Սիրարփի Աղաբաբյան