««Բավարիայի» համար պատիվ կլինի Սալահի նման ֆուտբոլիստ ունենալը»․ Ռումենիգե
«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի մասին:
«Իմ կարծիքով, Սալահն աֆրիկացի Մեսսին է: Եվ, իհարկե, նա հմտություններ ունի խաղալու աշխարհի լավագույն թիմերում:
Այն, ինչին նա հասել է, կարելի է համեմատել այն բանի հետ, ինչ Մեսսին ու Ռոնալդուն արել են «Բարսելոնայում» և «Ռեալում»:
Այս պահին մենք չենք ծրագրում ստորագրել Սալահին, բայց, իհարկե, մեզ համար պատիվ կլիներ ունենալ նրան»,- ասել է Ռումենիգեն:
Սիրարփի Աղաբաբյան