Բաժիններ՝

Իրենց բնակավայրերից տեղահանված արցախցի վարորդներն ազատվել են պետական մի շարք տուրքերից

Արցախի կառավարության որոշմամբ՝ պատերազմական գործողությունների հետևանքով իրենց մշտական բնակության վայրերից տեղահանված քաղաքացիները, ավտոմեքենայի և մոտոցիկլետի տեխանձնագիր, ինչպես նաև վարորդական իրավունք կորցնելու դեպքում՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ազատվում են դրանք վերստանալու համար նախատեսված պետական տուրքերի վճարումներից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանը:

«Իրենց բնակավայրերից տեղահանված քաղաքացիները պետական տուրքերի վճարումից ազատվում են նաև պատերազմական գործողությունների հետևանքով՝ ավտոմեքենայի վնասված պետհամարանիշի փոխարեն նորը ստանալու դեպքում՝ եթե ավտոմեքենայի սեփականատերը ճանապարհային ոստիկանությանն է ներկայացնում վնասված պետհամարանիշը: Այս որոշումը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից ծագած հարաբերությունների վրա և վերոնշյալ նպատակներով քաղաքացիների կողմից կատարված վճարումները ենթակա են վերադարձման»,-նշեց Արցախի ոստիկանության ՃՈ պետի տեղակալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728