Ստեփանակերտի և Մարտունու մոտակայքում, Ասկերանի համայնքներում վնասազերծվելու է չպայթած զինամթերք
Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում, Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում փետրվարի 11-ին նախատեսվում են չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար գործում է 911 հեռախոսահամարը»,-հայտնում են ծառայությունից: