Բաժիններ՝

Կառավարությունը կսահմանի գյուղատնտեսական հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հողային օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները: Կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանի նիստում ներկայացրել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

«Նպատակը չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի բացահայտման և տվյալների բազայի ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքի ստեղծումն է: Ըստ առաջարկվող փոփոխության՝ գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը»,- նշել էր Խոջոյանը:

Համաձայն ՀՀ 2019 թվականի հողային հաշվեկշռի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 444.8 հազար հա վարելահողերից 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նպատակային չի օգտագործվել շուրջ 216.9 հազար հեկտարը կամ 48.8 %-ը:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 93 «կողմ» և 4 «ձեռնպահ» ձայներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս