«Ամենևին չի նշանակում, որ միայն բանակն է պատասխանատու այն ամեն կատարվածի համար, ինչ ունեցանք Արցախյան երրորդ պատերազմի արդյունքում». Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատերազմում նվաստացուցիչ պարտություն կրելուց հետո բանակին հասցեագրվող մեղադրանքներն օրինաչափորեն պիտի որ շատ լինեն: Եվ դա բնական է, քանի որ հենց բանակն է կոչված լինելու երկրի անվտանգության ապահովման գլխավոր երաշխավոր: Այս իրողությունն ընդունելով հանդերձ, ասվածն ամենևին չի նշանակում, որ միայն բանակն է պատասխանատու այն ամեն կատարվածի համար, ինչ ունեցանք Արցախյան երրորդ պատերազմի արդյունքում: Շատ կարևոր է գիտակցել, որ զինված ուժերը՝ հանդիսանալով երկրի պաշտպանական համակարգի թիվ մեկ բաղադրիչը, իր գործառույթները, բացի ընդունված ոլորտային դիրեկտիվներից ու որոշումներից, պարտավոր է կատարել համաձայն պետության քաղաքական բարձրագույն իշխանությունների՝ հանձին Գերագույն (գլխավոր) հրամանատարի կողմից արձակված հրամանների ու հրահանգների: 20-րդ դարավերջից առայսօր մեր ժողովուրդն անցել է երեք պատերազմ: Իսկ, թե այդ պատերազմներից յուրաքանչյուրում ինչպիսի դերակատարություն է ունեցել Գերագույնի պաշտոնն զբաղեցնող անհատներից ամեն մեկը, գնահատեք անցած պատերազմներում արձանագրված արդյունքներով…»: