Այս իշխանության որդեգրած պետության արդյունավետ կառավարման դոկտրինը․ փաստաբան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԴԱՀԿ ծառայությունը կատարողական վարույթ է հարուցել անձից 100 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ։ Որոշումն ուղարկվել է փոստով։ Միայն ծրարի համար պետության կողմից վճարվել է 220 ՀՀ դրամ՝ չհաշված կատարողական վարույթի կատարման վրա ծախսված պետական ռեսուրսը։
Սա է այս իշխանության որդեգրած պետության արդյունավետ կառավարման դոկտրինը, վայելեք»։