 
                        Պարագվայում յոթ մարդ է զոհվել ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործմանման հետևանքով. ABC
 
                                    Պարագվայում յոթ մարդ է զոհվել եւ մեկը՝ ծանր վերքեր ստացել երկրի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռի կործմանման հետեւանքով: Այդ մասին հաղորդել է ABC պորտալը։
Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել օդանավի կործանման պատճառը: Թռիչքն անցկացվել է նորմալ պայմաններում, անձնակազմը որեւէ անսարքության մասին չի հաղորդել դիսպետչերներին: Ողջ մնացածը՝ 19-ամյա պատանի է, որն ինքնաթիռ է բարձրացել օդանավի կապիտանի թույլտվությամբ: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում: Ողբերգությունը տեղի է ունեցել անձնակազմի հետ վերջին կապից մեկ րոպե անց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        