Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 1 գերի
![](https://168.am/wp-content/uploads/2021/02/1042929.jpg)
Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 1 գերի: Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
«Իրականացվել է գերիների հերթական փոխանակումը: Կատարված աշխատանքների արդյունքում՝ Բաքու է տարվել 1 և Երևան է վերադարձվել 5 գերի»,- նշել է Մուրադովը: