Արցախ է վերադարձել 52.388 մարդ
Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 37 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 52 հազար 388 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: