Բաժիններ՝

«Բնակֆոնդ ավելացնելիս, իհարկե, չեմպիոն ես, բայց քո սեփական բնակֆոնդը». Ռուսլան Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանին

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սա էլի իր ռեպերտուարում է՝ ինքը ոչ մի բան պարտավոր չի:

Եթե քաղաքապետարանը պարտավոր չի շենքի ներսի խնդիրներով էլ զբաղվել, մի հատ հստակեցրեք դուք ընդհանրապես որևիցե պարտավորություն ունե՞ք: Բացի կեղծ խոստումներ տալուց, ի՞նչ եք արել:

Համատիրությունների աշխատանքը ո՞վ պետք է վերահսկի, որ շենքի ներսի խնդիրները լուծվեն:

Իսկ եթե համատիրությունների ինստիտուտը լավ չի գործում, ո՞վ պիտի օրենքի փոփոխություն նախաձեռնի այն կայացնելու համար:

Տրանսպորտ ես փոխում քո արևին՝ հնադարյա «կոպեկի» արկղ դնելով: Ու դա համարում ե՞ս տրանսպորտային ցանցի ռեֆորմ, ուրեմն կգնաս ձեր տան մուտքի դռանը էդ արկղը կդնես, այ անամոթ:

Բնակֆոնդ ավելացնելիս, իհարկե, չեմպիոն ես, բայց քո սեփական բնակֆոնդը:

Հ.Գ. հարց էի տվել քեզ, Հայկ Մարության՝ քեզ համար 50 դրամն էր թա՞նկ, թե՞ Հայրենիքը:

#մետրոնինչեղավ»:

May be an image of 1 person and text

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս