Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինծառայողների մահվան, հաշմանդամության ձեռք բերման համար նախատեսված փոխհատուցումները և դրանց տրամադրման կարգը
«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը՝ «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի հիմքով ուղեցույց է կազմել աջակցելու մարտական գործողությունների ժամանակ մահացած զինվորների ընտանիքի անդամներին, հաշմանդամություն ստացածներին:
Ուղեցույցում հստակ նշված են, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից փոխհատուցում ստանալու համար: