Արմեն Սարգսյանն այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու հետևանքով արդեն տևական ժամանակ բուժվում է բժիշկների հսկողության տակ և աշխատում է հեռավար, բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան:
Հանրապետության նախագահը բուժումը կշարունակի նաև Երևանում: