«Ականջ ծամելու պատրաստ» Նուարդ Վարդանյանն ընտրվել է Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում «Իմ քայլը» խմբակցության Նուարդ Վարդանյանը միաձայն ընտրվեց Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը Արմեն Գալջյանը նշեց, որ հանձնաժողովի նախկին նախագահ Արսեն Կարապետյանը վայր է դրել մանդատը, և առաջացել էր թափուր պաշտոն:
«Հաշվի առնելով վերոգրյալը` «Իմ Քայլը» խմբակցությունը առաջարկում է Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նուարդ Վարդանյանի թեկնածությունը»,- ասաց Գալջյանը:
Հիշեցնենք, որ այս ընթացքում Նուարդ Վարդանյանն աչքի է ընկել բացառապես իր՝ հայտնի «ականջ ծամելու մասին» ֆեյսբուքյան գրառմամբ։
Հավելենք, որ Նուարդ Վարդանյանի քույրը ՝ Ծովինար Վարդանյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր է: