«Թուրքը տարբեր տեսակի միջնորդավորված գրանտների միջոցով Հային հանել է Հայի դեմ, սարքել է ՑԻ, դարձրել է սև ու սպիտակ, նախկին ու ներկա․․․»

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի անգամ ասել եմ, էլի կասեմ։ Թուրքն այնպես է արել, որ Կարսի քուրդն ատում է Իգդիրի քրդին, Վանի քուրդն ատում է Հաքքարիի քրդին, արևելյան քրդերը միասին ատում են Սիրիայի և Իրաքի քրդերին, Իրաքի քրդերն ատում են Սիրիայի քրդերին, հիմա արդեն սկսել են իրար ատել Իրաքի քրդերը։ Ու արաքնում թուրքը կարողանում է քրդին թողնել անպետություն ու անհայրենիք։

Թուրքը տարբեր տեսակի միջնորդավորված գրանտների միջոցով, որն այնպես է թաքցրել, որ պոչը շատ մեծ դժվարությամբ կարող ես գտնել, Հային հանել է Հայի դեմ, սարքել է ՑԻ, դարձրել է սև ու սպիտակ, նախկին ու ներկա, ու այս բոլորն իրար ավելի շատ են ատում, քան հենց թուրքին, այն թուրքին, որը սպանեց հազարավոր առյուծ տղերքի, տասնյակ հազարավորին էլ վիրավորեց թե հոգով, թե ֆիզիկապես, իսկ միլիոնավոր հայերի էլ այսօր նվաստացնում է։

Բայց իր ներդրած և վարձատրվող արբանյակների ձեռամբ դա այսօր չի նկատվում ու մեծ թափով կրկին իրար ենք ատում․․․ Ատեք, քիչ մնաց, էտ գրանտներից շուտով կզրկվեք, քանի որ թուրքը ձեր ձեռամբ հասնում է իր նպատակին։ Նպատակին հասնելուց հետո, ձեզ, որպես օգտագործած իր, դեն կնետի․․․»։

Մի քանի անգամ ասել եմ, էլի կասեմ։ Թուրքն այնպես է արել, որ Կարսի քուրդն ատում է Իգդիրի քրդին, Վանի քուրդն ատում է…

Posted by Կարեն Հովհաննիսյան on Sunday, February 7, 2021

Տեսանյութեր

Լրահոս