Հետախուզական տվյալները չպետք է հասանելի լինեն Թրամփին. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ իր նախորդ Դոնալդ Թրամփը չպետք է հնարավորություն ունենա ստանալու ամերիկյան հետախուզական գաղտնի զեկուցումներ

Ի պատասխան CBS հաղորդավարի հարցին Բայդենը նշել է, որ իր կարծիքով Թրամփը չպետք է ստանա գաղտնի տեղեկությամբ բրիֆինգները անկայուն բնավորության պատճառով:

«Դա ոչ մի կապ չունի Կապիտոլիումի վերջին հարձակման հետ»,– ասել է Բայդենը:

Նա չի պատասխանել այն հարցին, թե ինչ կլիներ, եթե Թրամփը ստանար գաղտնի տեղեկատվությունը:

«Ես նախընտրում եմ չշահարկել այս թեման»,- ասաց Բայդենը:

Նա նշել է, որ վախենում է, որ Թրամփը կարող է պատահաբար գաղտնազերծել տեղեկատվությունը:

ԱՄՆ նախկին նախագահները սովորաբար ստանում են հետախուզական տեղեկատվություն նույնիսկ պաշտոնը լքելուց հետո: Նրանք նաև իրավունք ունեն հատուկ ծառայություններից պահանջել գաղտնի տեղեկատվություն:

Դոնալդ Թրամփի հարաբերությունները ԱՄՆ հետախուզական հաստատությունների հետ սրված են, քանի որ նա բազմիցս քննադատել է ամերիկյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներին:

Ըստ Թրամփի նախկին աշխատակիցների, ի տարբերություն Բարաք Օբամայի և Ջորջ Բուշի, որոնք երկար հանդիպումներ են անցկացրել հետախուզության ոլորտի պաշտոնյաների հետ, Թրամփի մասնակցության ճեպազրույցների հաճախականությունը շատ ավելի փոքր էր և շատ ավելի կարճ ժամանակի տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս