Միշուստինը շնորհակալություն է հայտնել Տիգրան Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագրի համար շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախկին նախագահ, Եվրասիական զարգացման բանկի Կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանին: Միշուստինն այս մասին ասել է «Almaty Digital Forum 2021»-ին ունեցած իր ելույթում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին` Նիկոլայ Պոդգուզովին, Տիգրան Սուրենի Սարգսյանին, այսպիսի արագ և ակտիվ աշխատանքի համար»,- ասաց Միշուստինը:

ՌԴ վարչապետը նշեց, որ ծրագրին միացել են արդեն Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը և հույս հայտնեց, որ մոտ ապագայում դրան կմիանան նաև Ղազախստանն ու Ղրղզստանը:

Տեսանյութեր

Լրահոս