Բաժիններ՝

Համարը, որից զանգել են անհետ կորած զինվորի մորը, նույնականացված է որպես՝ «Հայկազ Ջաբրաիլ». Խնդրում եմ Հայկազին արձագանքել. Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում դիմել է հետևորդներին, խնդրելով՝ օգնել անհետ կորած զինվորի մորը՝ գտնելու որդուն.

«Խնդրում եմ Հայկազին արձագանքել։

Անհետ կորած զինվորի մայրը փնտրում է որդուն։ Որդու հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերին։ Այնուհետեւ հոկտեմբերի առաջին օրերին մի զինվոր զանգահարել է անհետ կորած զինվորի մորն ու ասել՝ իր որդու հետ ամեն ինչ լավ է։

Այդ օրվանից մայրը որդուց տեղեկություն չունի, իսկ այն համարը, որով զանգահարել էին, զրույցից քիչ անց դարձել է անհասանելի ու մինչ օրս հասանելի չէ։ Ճշտեցինք, համարը, որից զանգել են զինվորի մորը, նույնականացված է որպես՝«Հայկազ Ջաբրաիլ»։ Խնդրանքս ինչ է՝ եթե ինչ-որ մեկն այս համարով, որով զանգահարել են անհետ կորած զինվորի մորը, կարող է ճանաչել Հայկազին, խնդրում եմ արձագանքեք։

Հուսամ, Հայկազն ինքը կարձագանքի եւ կօգնի գտնել զինվորին, որի մասին վերջին տեղեկությունը զինվորի մորը հայտնել է ինքը»,- գրել է Զոհրաբյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս