Բաժիններ՝

Այսքան հիվանդություններ ունի, բայց չգիտես ինչու՝ պետությունը տալիս է 3-րդ կարգի հաշմանդամության թոշակ. Միայնակ կինն օգնության կարիք ունի

55-ամյա Ռուզաննա Մուշադյանը, ով միայնակ բնակվում է Վարդաշեն փողոցի իր հայրական տանը, ունի լուրջ առողջական խնդիրներ, սակայն չկա խնամող:

Հարևաններից Աբրահամ Համբարձումյանը, ով զանգահարել էր խմբագրություն՝ հայտնեց, որ տիկին Ռուզաննան ապրում է խայտառակ աղքատության մեջ:

«2019 թվի նոյեմբերից ես եմ տեր լինում: Հարևան եմ, տեսել եմ իրեն փողոցում՝ զիբիլներից բան-ման հավաքելուց, իր տունը բարդակ՝ կողպեք չկար, ով ասես մտնում գողություն էր անում: Հաշմանդամ է, ունի առողջական խնդիրներ, չունի հարազատներ. ծնողները մահացել են, քույրը 2018թ. է մահացել, եղբայրն անհետ կորած է: Թոշակ է ստանում, որը 26500 դրամ է: Մանկական ուղեղային կաթված, մաշկային հիվանդություններ ունի:

Դիմել եմ վարչապետին, հատկացրել են եռամսյա նպաստ: Դիմել եմ Կարմիր խաչ, եկան, նայեցին, ասացին, որ  չեն կարող իրենց մոտ տեղափոխել, քանի որ իրենց մոտ միայն սայլակով մարդկանց են տանում: Սոցապից էլ «Առաքելություն Հայաստան»  ծրագրից մարդկանց ուղարկեցին, որ խնամեն նրան, քանի որ տեսան՝ տունն անմխիթար վիճակում է, բացակայում են տարրական իրերը, հոգեկան հիվանդություն ունի՝ հրաժարվեցին խնամել այդ կնոջն ու ինձ պատասխանեցին այսպես. «Աբրահամ ջան, քանի որ նոյեմբերից դու ես խնամում, դու էլ խնամի, մինչև տեսնենք՝ ինչ է լինում»: Դե, ես էլ չեմ կարող իրեն անտերության մեջ թողնել: Ինքն ասում է, որ իր խնամակալը լինեմ, բայց դա երկար պատմություն է, ինձնից հասնում է՝ օրվա հացի կեսն իրեն տալ: Հիմա լրիվ անկողնային հիվանդ  է դարձել, ոտքերը շարժել չի կարողանում:

Չի ուզում պապական տունը լքել, գնալ խնամքի կենտրոն կամ ծերանոց: Միայն ուզել է, որ խնամող լինի:  Այսքան հիվանդություններ ունի, բայց չգիտես ինչու՝ պետությունը տալիս է 3-րդ կարգի հաշմանդամության թոշակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աբրահամը՝ հայտնելով, որ կինն ունի օգնության կարիք:

«Գոնե սնունդով, դեղորայքով օգնեն: 26500 դրամ թոշակով չի հասցնում դեղ առնել, հիգիենայի պարագաներ»,- նշեց նա:

Գործում է հետևյալ հաշվեհամարը.

«Յունիբանկ» ՓԲԸ, Ռուզաննա Մուշադյան, անձնագրի սերիա՝ AT0312124

AMD – 24100457409100

USD – 24100457409101

 EUR – 24100457409102

RUB – 4374690100157781

Idram 668229715 098700571

Հեռախոս՝ 094057110 կամ 098700571

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս