Հարց է՝ արդյոք նման որոշում կայացնողը կարո՞ղ է ոչ միայն նման բարդ գործով, այլև առհասարակ դատավոր հանդիսանալ, թե՞ ոչ․ պաշտպանը՝ Դանիբեկյանի մասին
Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստացանք դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը։
Հրապարակում եմ որոշման պատճառաբանական մասը, առանց հավելյալ իրավական մեկնաբանությունների, քանի որ առկա պատճառաբանությունները ինքնին խոսուն են։
Կարող եմ հավելել միայն, որ նման պատճառաբանություններով որոշումը հարց է ի հայտ բերում, թե արդյո՞ք այն կայացնողը կարող է ոչ միայն նման բարդ գործով, այլև առհասարակ դատավոր հանդիսանալ, թե ոչ։
Քանի որ նման պատճառաբանությունը կարող է կամ օրենքի ու իրավունքի չիմացության, կամ քաղաքական ճնշումների ու դրանից բխող կողմնակալության հետևանք լինել»։