Բաժիններ՝

Մյանմայում պետական հեղաշրջումից հետո արգելափակել են Facebook-ը

Մյանմայի զինվորական կառավարությունը ինտերնետ-պրովայդերներին կարգադրել է ժամանակավորապես արգելափակել Facebook մուտքի հնարավորությունը՝ երկրում տեղի ունեցած հեղաշրջումից մի քանի օր անց աճող բողոքների ֆոնին: Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը։

Ընկերության մամուլի քարտուղարի խոսքով՝ Facebook-ին հայտնի է, որ «ներկայում սոցցանցը հասանելի չէ առանձին մարդկանց»:

«Մենք համառորեն կոչ ենք անում իշխանություններին՝ վերականգնել կապը, որպեսզի Մյանմայում մարդիկ կարողանան հաղորդակցվել իրենց ընտանիքների ու ընկերների հետ եւ կարեւոր տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն ստանալ»,-ասվում է Facebook-ի ներկայացուցչի հայտարարության մեջ:

Բացի այդ, NetBlocks ինտերնետ-մոնիթորինգի տվյալներով, Մյանմայում նաեւ արգելափակված են Instagram-ը, ինչպես նաեւ հաղորդագրությունների փոխանակման WhatsApp եւ Facebook Messenger ծառայությունները:

«Facebook մուտքի հնարավորությունն այժմ արգելափակած է Մյանմայի բազմաթիվ ինտերնետ-պրովայդերների կողմից, քանի որ օպերատորները պահպանում են արգելափակման մասին ակնհայտ կարգադրությունը»,-ասվում է Twitter-ում զետեղված NetBlocks-ի հաղորդագրության մեջ:

Մի քանի ԶԼՄ-ների տվյալներով, զինվորական կառավարության կարգադրությունը պրովայդերներին պատվիրում է Facebook մուտքի հնարավորությունը սահմանափակել մինչեւ փետրվարի 7-ի կեսգիշեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս