Ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղեցիկ համերգային ծրագրով կնշի սիրո տոնը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 13-14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա «Սեր» համերգային ծրագրով՝ շնորհավորելով բոլոր սիրահարների տոնը:
«Կատարիր բացառիկ սիրո խոստովանություն մեր քաղաքի ամենագեղեցիկ և պատմական շենքում: Նվագախումբ, աշխարհահռչակ երգիչներ, փայլուն համերգային ծրագիր և շամպայնի բաժակների զրնգոց։ Շտապիր ձեռք բերել քո տոմսը դեպի սիրո աշխարհ։ Փետրվարի 13-ին կամ 14-ին հագիր ամենագեղեցիկ երեկոյան զգեստդ և շտապիր Արամ Խաչատրյան համերգասրահ։ Երեկոյի բացման զանգերը կհնչեն ուղիղ 19:00-ին»,- ասվում է նվագախմբի տարածած հաղորդագրության մեջ:
Համերգային ծրագրի մենակատարներն են սոպրանոներ Լիանա Ալեքսանյանը, Նինա Մինասյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Օլիվեր Վիդերը (Գերմանիա):