Ազգային ժողովի շենքի մոտից բերման է ենթարկվել 8 քաղաքացի
Ազգային ժողովի շենքի մոտից ութ քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար: «Հայրենիքի փրկության շարժումը» փետրվարի 3-ին Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացրել` խորհրդարանի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի դեմ:
Այժմ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: