«Ֆուտբոլիստներն առաջնահերթություն չեն: Նախապատվություն՝ բժիշկներին և ռիսկի տակ գտնվող անձանց». Ինֆանտինոն՝ պատվաստանյութերի մասին
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կիսվել է իր կարծիքով այն մասին, թե արդյո՞ք ֆուտբոլիստները պետք է նախևառաջ ստանան կորոնավիրուսի պատվաստանյութ:
«Պատվաստանյութերի բաշխման նախապատվությունը, իհարկե, պետք է տրվի առողջապահության ոլորտի աշխատողներին և ռիսկի տակ գտնվող անձանց:
Մենք դա շատ հստակ գիտակցում ենք: Ոչ ես, ոչ էլ մենք, ընդհանուր առմամբ, չենք հավատում, որ այս իմաստով ֆուտբոլիստներն առաջնային խմբում են:
Իհարկե, անվտանգության տեսանկյունից, միջազգային մրցումների համար ինչ-որ պահի կարող է առաջարկվել պատվաստում: Օլիմպիական խաղերը, օրինակ, կանցկացվեն միայն ամռանը:
Բայց այս ամենը տեղի կունենա, իհարկե, բաշխման առկա կարգի լիակատար հարգանքով:
Ռիսկի տակ գտնվող մարդիկ կան, և նրանք պետք է առաջնահերթություն ունենան: Բայց ոչ ֆուտբոլիստներ կամ պաշտոնյաները»,- ասել է Ինֆանտինոն Առողջապահության համաշխարհային ասոցիացիայի հետ համատեղ արշավում:
Սիրարփի Աղաբաբյան



