«Այս մարդը միշտ համոզմունք է ունեցել, որ Հայաստանը չի կարող ապագա ունենալ, քանի կա Լեռնային Ղարաբաղի խնդիրը»․ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Նիկոլ Փաշինյանի այս լուսանկարը՝ գրելով․ «Կարծում եմ, այս մարդը միշտ համոզմունք է ունեցել, որ Հայաստանը չի կարող ապագա ունենալ, քանի կա Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Նրա համոզմամբ Արցախի խնդրի լուծման միակ տարբերակը այն Ադրբեջանին հանձնելն է: Նա կարծում է, որ «Կա Արցախ՝ կա խնդիր, չկա Արցախ՝ չկա խնդիր»: Նա կարծում է, որ, եթե Ղարաբաղի խնդիրը չլինի, տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, կբացվեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները և մենք կդառնանք Շվեյցարիա: Նա լուրջ հավատում է սրան:
Չկա այն գիտակցումը, որ՝
1. Արցախի խնդիրը լուծված չէ:
3. Սին է այն կարծիքը, որ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվելու հայերի պարտությամբ (այնպես, ինչպես չէր հաստատվել Ադրբեջանի պարտությամբ):
4. Սին են այն հույսերը, որ տարածաշրջանը բարգավաճելու է:
5. Տարածաշրջանի բարդ լինելը պայմանավորված չէ միայն հայ-ադրբեջանական կոնֆլիկտով:
6. Այն պայմանավորված է թուրք-ռուսական հակազդեցությամբ, ԱՄՆ/Իսրայել-Իրան հակազդեցությամբ, ռուս-վրացական բարդ հարաբերություններով և այլն, և այլն:
7. Թուրք-հայկական հաշտեցումը կամ հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայի հարց չէ:
8. Հայ-ադրբեջանական հաշտեցումը կամ հարաբերությունների կարգավորումը անտեսանելի ապագայի հարց է: Նրանք վստահ են, որ հայերը մի օր ձգտելու են վերադարձնել Արցախը:
Բնականաբար մենք շարունակելու ենք թշնամի համարվել նրանց կողմից:
Եթե թվում է, որ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք՝ չարաչար սխալվում եք»:
Եթե թվում է, որ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք՝ չարաչար սխալվում եք
Կարծում եմ այս մարդը միշտ համոզմունք է ունեցել, որ…
Posted by Suren Sargsyan on Monday, February 1, 2021