Բաժիններ՝

«Սա արհամարհական է և պետք է անհապաղ դադարեցվի»․ արքայազն Ուիլյամը՝ ԱՊԼ-ում ռասիզմի մասին

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ արքայազն Ուիլյամը խոսել է Պրեմիեր լիգայի խաղացողների նկատմամբ ռասիստական ​​դրսևորումների աճող դեպքերի մասին:

«Ռասիստական ​​վիրավորանքները՝ խաղադաշտում, տրիբունաներում կամ սոցիալական ցանցերում, արհամարհական են և պետք է անհապաղ դադարեցվեն:

Մենք բոլորս պարտավոր ենք ստեղծել այնպիսի միջավայր, որում նման վիրավորանքներն անընդունելի կլինեն, և նրանք, ովքեր նախընտրում են ատելություն և տարաձայնություններ տարածել, պատասխանատվություն կկրեն իրենց արարքների համար: Այս պատասխանատվությունը տարածվում է այն հարթակների վրա, որտեղ ներկայումս այս տեսակի գործունեության մեծ քանակություն է տեղի ունենում:

Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր խաղացողներին, երկրպագուներին, ակումբներին և կազմակերպություններին, որոնք շարունակում են ամենախիստ կերպով բարձրաձայնել և դատապարտել այդ վիրավորանքները»,- ասել է Քեմբրիջի դուքսը:

Վերջերս «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Մարկուս Ռեշֆորդը, Ակսել Թուանզեբեն և Էնթոնի Մարսիալը, «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը և «Վեսթ Բրոմվիչի» խաղացող Ռոմեն Սոյերսը ռասիզմի են բախվել սոցիալական կայքերում:

Մեծ Բրիտանիայում ցանկանում են սկսել սոցիալական ցանցերում իրավական պատասխանատվության ենթարկել օգտատերերին ռասիզմի համար:

Սիրարփի Աղաբաբյան

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս