Բաժիններ՝

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով 17.648 վարակվածներ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 17 648-ով , ինչը նվազագույն ցուցանիշն է 2020 թվականի հոկտեմբերի 28-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 3 868 087-ի, փետրվարի 1-ին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պարքարի օպերատիվ շտաբում։

Հարաբերական արտահայտությամբ, շտաբի տվյալների համաձայն՝ նոր դեպքերի աճը կազմել է 0,46 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում հիվանդ է 476 295 մարդ: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 18 169-ով՝ մինչեւ 3 318 173: Արդեն մեկ շաբաթ է, ինչ դուրս գրված հիվանդների քանակը գերազանցում է վարակման նոր դեպքերի թվին:

Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել է մինչեւ ախտահարվածների ընդհանուր թվի 85,8 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում Ռուսաստանում աճել է 437-ով՝ մեկ օր առաջվա 485-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել է 73 619 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 1,9 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս