ԵՄ-ում դատապարտել են Մյանմայում պետական հեղաշրջումը և կոչ արել ազատ արձակելու ձերբակալվածներին
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հանդես է եկել Մյանմայում պետական հեղաշրջման դատապարտմամբ եւ նշել ձերբակալվածներին ազատ արձակելու անհրաժեշտությունը։
«Ես վճռականորեն դատապարտում եմ հեղաշրջումը Մյանմայում եւ զինվորականներին կոչ եմ անում ազատ արձակելու բոլորին, ովքեր անօրինականորեն ձերբակալվել են (…): Անհրաժեշտ է հարգել ընտրությունների արդյունքները եւ վերականգնել ժողովրդավարական գործընթացը»,- փետրվարի 1-ին գրել է նա Twitter-ում: Իր հերթին Բելգիայի արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլյամսը հայտնել է, որ թագավորությունը «Եվրամիության գծով գործընկերների հետ» կքննարկի «հետագա գործողություններն այդ իրադարձությունների առանչությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: