Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են
Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղին Լիսագոր գյուղի հատվածում տեղ-տեղ դժվարանցանելի է: Այս մասին Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Սյունիքի մարզի «Զանգեր»-Սարավան հատվածում մերկասառույց է: Բքի պատճառով փակ է Գորիս-Սիսիան ավտոճանապարհը: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքում ներպետական ավտոճանապարհները բաց են ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար: Բոլոր ուղղություններում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ»,- հայտնում են ծառայությունից՝ վարորդներին խորհուրդ տալով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: