Բաժիններ՝

Մենք արժանի էինք այս հաղթանակին. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Վերոնա»-ի դեմ խաղը դժվարին է համարում:

«Գիտեին, որ դժվար հանդիպում է լինելու, բայց պատրաստ էինք դրան: Անթերի գործեցինք առաջին կեսում և մենք արժանի էինք այս հաղթանակին: Յուրաքանչյուր խաղում փորձելու եք հաղթել և մնալ մրցաշարային աղյուսակի վերնամասում»,- Մխիթարյանի խոսքերը փոխանցում է «Ռոմա»-ի պաշտոնական կայքը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Վերոնա»-ին: Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Ռոմա»-ն կարողացավ արագ առաջ անցնել հաշվի մեջ: 20-րդ րոպեին աչքի ընկավ Մանչինին: Այնուհետ շեշտակի հարվածով հաշվի տարբերությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը: «Գայլերն» առաջին կեսում խփեցին նաև երրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Մայորալը: «Վերոնա»-ն երկորրդ կեսում խփեց միայն հեղինակությոն գնդակը: «Ռոմա»-«Վերոնա»` 3:1: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Այս հաղթանակից հետո մայրաքաղաքային թիմը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքը և 3-րդն է: «Ռոման» ունի 40 միավոր: Առաջատարը 46 միավորով «Միլան»-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս