Զինվորականները հսկում են Մյանմայի խոշորագույն քաղաքի փողոցները նախագահի կալանվորումից հետո. Kyodo
Զինվորականները հսկում են Յանգոնի վարչակազմի շենքի շրջակայքը, որտեղ տեղական ժամանակով փետրվարի լույս 1-ի գիշերն իշխանությունն անցել է զինված ուժերի հրամանատարության ձեռքը: Ինչպես հայտնել է Ճապոնիայի Kyodo լրատվակական գործակալությունը, փողոցներում երեւում են զինվորներ եւ բանակային ավտոմեքենաներ։ Սակայն ամբողջությամբ վերցված, գործակալության տեղեկություններով՝ Յագոնում եւ երկրի մյուս քաղաքներում իրադրությունը հանգիստ է: Միեւնույն ժամանակ այնտեղ մեծ ընդհատումներով են աշխատում ինտերնետը եւ հեռախոսային կապը, անջատված է հեռուստատեսությունը:
Փետրվարի 1-ին Մյանմայի Myawaddy բանակային հեռուստատեսային կապը հայտնել է, որ երկրի զինվորականները հայտարարել են մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն սահմանելու մասին: Նրանք տեղեկացրել են, որ արտակարգ դրության ռեժիմի հայտարարումը ստորագրել է փոխնախագահ Մյին Սվեն: Զինվորականները նրան հայտարարել են նախագահի պաշտոնակատար: Միեւնույն ժամանակ, ինչպես ասված է հաղորդագրության մեջ, երկրում իշխանությունը հանձնվել է զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աուն Խլաինի ձեռքը: Reuters գործակալության տեղեկություններով՝ զինվորականները բացատրել են, որ արտակարգ դրություն սահմանելու որոշումն ընդունվել է, նրանց կարծիքով, հենց նոր կայացած խորհրդարանական ընտրությոններում տեղ գտած նենգափոխումների պատճառով:
Այնտեղ հաղթել է կառավարող Հանուն ժողովրդավարության ազգային լիգան, իսկ զինվորական հրամանատարության կողմնակիրցներն էական պարտություն են կրել: Փետրվարի 1-ին սպասվում էր երկրի կառավարություն կազմելու գործընթացի սկիզբը ընտրությունների արդյունքների հիման վրա:
Ավելի վաղ Reuters եւ Agence France Press գործակալությունները, վկայակոչելով Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի մամուլի քարտուղար Մյո Նյինտին, հայտնել են, որ երկուշաբթի առավոտյան ձերբակալվել են երկրի նախագահ Վին Մյինը եւ Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի առաջնորդ, խաղաղության Նբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին, որն զբաղեցնում է հանրապետության պետական խորհրդականի եւ արտգործնախարարության ղեկավարի պաշտոնները: Նա համարվում էր երկրի փաստական ղեկավարը:
Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի մամուլի քատուղարը հայտնել է, որ կուսակցության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների նույնպես «բռնել են», հաղորդել է ՏԱՍՍ-ը: