Ճապոնիայում ԱՄՆ-ի զինվորականի նկատմամբ գործ են հարուցում թմրանյութերի մաքսանենգության համար
Ճապոնիայի ոստիկանությունը դատախազությանն է հանձնել փաստաթղթեր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Սասեբո ռազմակայանի զինծառայողի նկատմամբ քերական գործ հարուցելու համար՝ թմրանյութերի մաքսանենգության կասկածանքով: Ավելի վաղ նույնպիսի խնդրանքով դիմել է տեղի մաքսատունը, որն առգրավել է ապօրինի բեռը, հայտնել է Кyodo լրատվական գործակալությունը։
Զինծառայողը, որի անունը չեն հայտնում, 2020 թվականին ԱՄՆ-ից իր ճապոնացի ծանոթուհու հասցեով ուղարկել է ծանրոց՝ հեղուկ թմրանյութով: Այն առգրավել է մաքսատունը: Ճապոնացի ծանոթուհին հավաստիացնում է, որ չի իմացել ծանրոցի պարունակության մասին: Քրեական գործի հարուցումից հետո Ճապոնիայի իշխանությունները կպահանջեն զինծառայողի հանձնումը հետաքննություն անցկացնելու համար: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Սասեբո ռազմակայանը գտնվում է Ճապոնիայի Կյուսյու կղզու հյուսիս – արեւմուտքում: Այնտեղ է գտնվում հինգ դեսանտային նավերից բաղկացած խումբը՝ America հարվածային նավի գլխավորությամբ, նավ, որի ջրատարողությունը 45 հազար տոննա է: Այն կարող է կրել ուղղաթիռներ, դեսանտային կոնվերտոպլաններ կամ 20 մարտական ինքնաթիռներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: