Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնում բոլորին՝ տիկին Ռիտա Սարգսյանի հիշատակին ուղղված ջերմ խոսքերի համար. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել.

«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տիկին Ռիտա Սարգսյանի կյանքից անժամանակ հեռանալու օրվանից ի վեր նախագահ Սերժ Սարգսյանի անունով բազմաթիվ ցավակցություններ է ստացել գրասենյակի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:

Նախագահ Սարգսյանը այսօր ևս` տիկին Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր և հեռախոսազանգեր է ստացել:

Սերժ Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնում բոլորին՝ իր ընտանիքի համար անդառնալի և ծանր կորստյան պահին վշտակցության ու զորակցության, անկեղծ ցավակցությունների, տիկին Ռիտա Սարգսյանի հիշատակին ուղղված ջերմ խոսքերի, աղոթքների և Սարգսյանների ընտանիքի կողքին լինելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30