Իրանը համագործակցում եւ բանակցում է ռուսաստանյան կողմի հետ COVID-19-ի դեմ պատվաստանյութի շուրջ

Թեհրանը համագործակցում է ռուսաստանյան կողմի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առիթով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

«Մեր երկրի մասնագետները եւ պաշտոնյաները ներկա դրությամբ բանակցություններ են անցկացրել եւ համագործակցում են պատվաստանյութի ռուսաստանցի արտադրողի հետ, ներկայում ընթանում է փաստաթղթերի քննարկումը»,-ասել է նա, չնշելով, թե հատկապես որ արտադրողի հետ է ընթանում կոոպերացիան: Նրա խոսքով՝ «այց է պլանավորվում ռուսաստանյան կողմի հրավերով»: Սեպտեմբերի վերջին ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հաղորդել էր, որ Թեհրանը մտադիր է Մոսկվայի հետ համագործակցել COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության շուրջ, այդ թեմայով անցկացվում են կոնսուլտացիաներ, նշելով, որ հնարավոր է համաձայնագիր ստորագրել պատվաստանյութի համատեղ արտադրության վերաբերյալ»:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է միջմկանային ներարկման համար:

«Վեկտոր» կենտրոնը հոկտեմբերի 13-ին գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Վեկտոր»-ին թույլատրել է անցկացնել պատվաստանյութի հետգրանցումային հետազոտություններ: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնը մշակել Է իր պատվաստանյութը: Այս պատրաստուկը նույնպես կլինիկական փորձարկումների փուլ Է անցնում, որին մասնակցում են 300 կամավորներ: Ինչպես սպասվում Է, պատվաստանյութը գրանցում կարող Է ստանալ մինչեւ տարեվերջ:

Տեսանյութեր

Լրահոս